Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղն իշխանություններին ստիպել է գրեթե հազար մարդու տարհանել:

Տարերային աղետների հետեւանքների վերացման քաղաքային վարչության ղեկավար Արֆան Ակիլին հայտնել է, որ որոշ թաղամասերում ջրի մակարդակը 2,5 մետրի է հասել:  Այս պահին այն 10-50 սմ իջել է:

Անցնող գիշեր Ջակարտայից  953 մարդ է տարհանվել, գրում է Jakarta Globe թերթը, որին վկայակոչում է «Ռոսբալտը»:

Ինդոնեզական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ջակարտայում ջրհեղեղների հետեւանքով երեք մարդ է զոհվել: Միաժամանակ, Ինդոնեզիայի օդերեւութաբանության, կլիմայագիտության եւ երկրաֆիզիկայի ազգային վարչությունը զգուշացնում է, որ ջրհեղեղի գագաթնակետը դեռ առջեւում է: Ըստ օդերեւութաբանների՝ ամենաշատ տեղումները կգրանցվեն դեկտեմբերին: