Mail.ru-ի փոստարկղի ինտերֆեյսը նաեւ հայերեն է թարգմանվել: Լեզուն կարելի է փոխել ներքեւի աջ անկյունում:

«Ամեն տարի հազարավոր հայեր օգտվում են մեր ծառայությունից: Մենք ձգտում ենք աշխատանքն ավելի հարմարավետ դարձնել եւ հասկանում ենք, թե դրա համար որքան կարեւոր է մայրենի լեզուն», - ասել է ծառայության ղեկավար Սերգեյ Մարտինովը:

Mail.Ru Group-ի ծառայություններից օգտվողների թիվը Հայաստանում աճում է, CNews-ին հայտնել են ընկերությունում: Ըստ 2012 թ. սեպտեմբերի տվյալների՝ Mail.ru-ի փոստից ամենօրյա օգտվողների ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 40%-ով:

Վերջերս փոստից մայրենի լեզվով օգտվելու հնարավորություն էին ստացել Ուկրաինան, Բելառուսը, Ուզբեկստանը եւ Ղազախստանը: