Դամասկոսի «Ալ Համար» թատրոնի բեմում Սիրիայի օպերային թատրոնի տնօրինությունը, Թատրոնների վարչության աջակցությամբ, կազմակերպել էր  «Հանուն տաք ձմռան» երաժշտական երեկոն: Մասնակցել է Ազգային սիմֆոնիկ նվագախումբը՝ հայազգի հայտնի երաժիշտ, մաեստրո Միսաք Բաղբադրյանի գլխավորությամբ:

Սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդում է, որ ելույթից առաջ մաեստրոն շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, որոնց նախաձեռնությամբ բոլոր մասնակցել ցանկացողները տաք իրեր էին բերել ահաբեկիչների գործողություններից տուժած եւ իրենց տները ստիպված լքած երեխաների համար:

Նվագախմբի կատարմամբ հնչել են Մոցարտի «Հրեշտակների մեղեդին», ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերի հինգերորդ սիմֆոնիան եւ Չայկովսկիի «Մելամաղձոտ սերենադը»: