2012թ. նոյեմբերի 21-ին «Յունիբանկի» գլխամասային գրասենյակում կայացավ «Մագնիս» զեղչերի եւ արտոնությունների  ծրագրին նվիրված խաղարկության մրցանակների հանձնման արարողությունը: Վիկտորինան, «Մագնիս» ծրագրի գործընկեր` «MARY» խանութների ցանցի հետ համատեղ, անցկացվել է «Յունիբանկի»  պաշտոնական էջում, Facebook սոցիալական ցանցում:  Վիկտորինայի  շրջանակներում մասնակիցները պատասխանել էին «MARY» խանութի եւ նրա կողմից «Յունիբանկի» քարտապաններին տրամադրվող զեղչերի վերաբերյալ հարցերին:

Մրցանակների արժանացան` Անժելա  Ստեփանյանը, Արման Դանիելյանը, Լուսինե Զաքալաշվիլին:  

Շուտով «Յունիբանկը» կհայտարարի նոր խաղարկությունների եւ մրցույթների անցկացման մասին:

«Մագնիս» ծրագիրը գործարկվել է հատուկ «Յունիբանկի» քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձեւակերպելով քարտ «Յունիբանկում», դառնում է ծրագրի մասնակից եւ ստանում հնարավորություն օգտվելու մինչեւ 40% զեղչերից ավելի քան 130 առեւտրի եւ սպասարկման կետերում: «Մագնիս» ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին հաճախորդներին տեղեկացնում է մուտքի մոտ փակցված Magnis նշանը: