Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հրադադարը չի լուծում Մերձավոր Արեւելքի հակամարտությունը: Այս մասին այսօր՝, նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա կարծում է, որ ներկայումս կարեւոր է հասնել կողմերի միջեւ ուղիղ բանակցությունների վերսկսման:
«Անհրաժեշտ է ակտիվացնել եւ ինտենսիվացնել ջանքերը, որպեսզի արաբա-իսրայելական հակամարտությունը վերջապես ինչ-որ լուծում ստանա»,-ասել է Լավրովը, հավելելով. «Պետք է սկսել Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ ուղիղ բանակցությունների վերսկսումից», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Իսրայելի եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 21-ի երեկոյան՝ ամերիկա-եգիպտական միջնորդությամբ:





























