Շվեդ մարդասպան Պետեր Մանգսը դատապարտվել է ցմահ ազատազրկման, հաղորդում են շվեդական լրատվամիջոցները։ 40-ամյա «շվեդ Բրեյվիկը» Մալմյոյի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել երկու ներգաղթյալների սպանության մեջ։ Նա նաեւ հինգ մահափորձ է կատարել։ Հոգեբուժական փորձաքննությունը Պետեր Մանգսին ճանաչել է անմեղսունակ։ Դատարանը պարտավորեցրել է Մանգսին զոհերի ընտանիքներին վճարել 180 հազար դոլար տուգանք։
Շվեդիայում ազատազրկման առավելագույն պատժաչափը 18 տարի է, սակայն դատարանի միաձայն որոշմամբ Պետերս Մանգսի դեպքում միակ արդար դատավճիռը համարվել է ցմահ ազատազրկումը։
2009-2010 թվականներին Մանգսը 15 հարձակում է կատարել Մալմյոյում բնակվող ներգաղթյալների դեմ։ Մալմյոյի բնակչության 40 տոկոսը ներգաղթյալներ են։





























