Վրաստանը գտնվում է փորձությունների ճանապարհին, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ խոստացել հասարակությանը, որ կկանգնի նրա կողքին այդ ճանապարհին: Այս հայտարարությունը Սահակաշվիլին արել է Քութայիսիում, Բագրատի վանքում, որտեղ նա ներկա է գտնվել սուրբ Գեւորգի տոնի (Գեորգոբա) առթիվ նվիրված պատարագին:

«Վրաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ են հասկանում, որ մեր երկիրը փորձությունների մեջ է… Ես վստահ եմ, որ ավերելու կոչերն իրականություն չեն դառնա այն պարզ պատճառով, որ մեր ժողովուրդը դա թույլ չի տա: Ես իմ կողմից կարող եմ ասել, որ միշտ կանգնած եմ իմ ժողովրդի հետ միասին՝ եւ խաղաղության, եւ պատերազմի, եւ կարիքի եւ շինարարության ժամանակ: Ես իմ ժողովրդին, իհարկե, չեմ թողնի: Մենք կհաղթահարենք խնդիրները եւ դուրս կբերենք ժողովրդին այս փորձություններին»,-ասել է Վրաստանի նախագահը: