Իսրայելի իշխանությունները նոյեմբերի 23-ին Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցի հինգ խորհրդարանականի են ձերբակալել: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նրանք կասկածվում են ՀԱՄԱՍ խմբավորման հետ կապ ունենալու մեջ:
Որոշ տվյալներով՝ նրանց շարքում են պաղեստինի խորհրդարանի քարտուղարը եւ Հեւրոն քաղաքում ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից մեկը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Իսրայելի անվտանգության ուժերը գիշերային երկու օր շարունակ ստուգայցեր են իրականացրել Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այսօր ձերբակալվել է 28 պաղեստինցի, որոնք հետախուզման մեջ են գտնվել հրեական պետության դեմ գործած հանցագործության համար: Ավելի վաղ իսրայելական հատուկ ծառայությունները ձերբակալել էին պաղեստինցի եւս 55 գրոհայինի:




























