Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության AAD հրթիռորսիչը, որը մեկնարկել է Ուիլլեր թերակղզում գտնվող պոլիգոնից եւ խոցել թիրախը Բենգալյան ծոցում, 15 կմ բարձրության վրա: Թիրախը եղել է «երկիր-երկիր» դասի հրթիռը, որն արձակվել է Օրիսսա նահանգի Չինդիպուրի պոլիգոնից, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հնդկական լրատվամիջոցները:

Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության մասնագետներն առաջին անգամ են նման փորձարկում իրականացրել:

Թեռեւս անհայտ է, թե երբ AAD-ն կընգրկվի Հնդկաստանի բանակի զինանոցում: Բացի AAD-ից, Հնդկաստանը զբաղվում է նաեւ նոր հակահրթիռների մշակմամբ, որոնք ունակ են խոցել մինչեւ 5 հազար կմ հեռավորության բալիստիկ հրթիռներ: Դրանք պատրաստ կլինեն 2016 թվականին: