Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն սկանդալի գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե արդյոք քննությունը կդիպչի նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի մերձավորներին։ Գործով անցնող ամենասկանդալային ֆիգուրը ռազմական գերատեսչության գույքային հարաբերությունների դեպարտամենտի նախկին պետ Եվգենյա Վասիլեւան հարցաքննվել է։ Նրա ցուցմունքներից կախված Սերդյուկովի հետագա ճակատագիրը։ Քննությունը միջնորդել է Վասիլեւային տնային կալանքի տակ վերցնելու վերաբերյալ, հաղորդում է MK.ru-ն։

Եվգենյա Վասիլեւային «Օբորոնսերվիսում» խոշորի չափի հափշտակությունների եւ յուրացումների մեղադրանք է ներկայացվել։