Գիշերվա ժամը 3-ին ես SMS հաղորդագրություն ստացա. Չեմ հիշում արդեն, ինչ-որ ընկերություն հերթական ակցիան էր գովազդում: Քունս փախավ, տրամադրությանս մեջ ագրեսիվության ու վրիժառության նոտաներ հայտնվեցին: «Տեղի կունենա…», Շնորհավորում ենք…» եւ նման սկիզբ ունեցող SMS հաղորդագրությունները գրոհում են բաժանորդների հեռախոսները ցանկացած ժամի՝ գիշեր, թե ցերեկ:

Նպատակ ունենալով պարզել, թե ինչպես հնարավոր է ազատվել «կպչուն» հաղորդագրություններից, ես զանգահարեցի Հայաստանում բջջային ծառայություն մատոցող բոլոր երեք օպերատորներին:

Սկսենք «Viva Cell - MTS»-ից: Պարզվեց, որ նման հղումներից հրաժարվելն այնքան էլ բարդ չէ: Ընկերության աշխատակցուհու հավաստիացմամբ, եթե որոշել եք հրաժարվել «անկոչ» հաղորդագրություններից, կարելի է զանգահարել ընկերություն, հայտնել սեփական բջջայինի համարը, անձնագրի տվյալներն ու հասցեն, որից հետո մեկ օրվա ընթացքում կհայտնվեք այն երջանիկների շարքում, որոնք զրկված են կարդալ հիմնականում անպետք SMS հաղորդագրությունները:

«Բիլայն» ընկերությունում հայտնեցին, որ հաղորդագրությունների տարածման մեթոդը կիրառվում է շատ սահմանափակ քանակով: «Հաճախորդների ցանկը մենք չենք տրամադրում գործընկերներին ընկերություններին»,-հայտեցին «Բիլայնում»: Բացառություն են այն բաժանորդները, որոնք այս կամ ընկերության հետ պայմանագրեր են կնքել (ասենք զեղչի քարտեր կամ բոնուսային քարտեր ստանալու դեպքում):

«Օրանժ» ընկերությունում վստահեցրին, որ իրենց մոտ չեն կիրառում հաճախորդներին հաղորդագրություններով «ռմբահարելու» մեթոդը, նույնը պնդում են նաեւ բաժանորդները:

Գործակալության աշխատակիցների շրջանում անցկացված ոչ մեծ հարցումը ցույց տվեց, որ մարդկանց մեծ մասը բացասաբար է վերաբերում «ընդհանուր տեղեկատվական բնույթի» SMS հաղորդագրություններին. «Դա ներխուժում է անձնական կյանք», «Հետաքրքիր է, որքան են վճարել կապի օպերատորին», «Ինչիս են պետք նրանց SMS-ները»:

«Անկոչ» SMS հաղորդագրությունների մրցավազքում առաջատարը Երեւանի քաղաքապետարանն է, որը պարբերաբար հիշեցնում է հարկերը մուծելու եւ հանգիստ քնելու մասին: Քաղաքակետարանն աընդհատ կոչ է անում ժամանակին վճարել անշարժ գույքի, հողի հարկերը, աղբահանության վճարները՝ խուսափելու համար տուգանքներից ու տույժերից: Բնական է, որ այդ հաղորդագրություններն ուղարկելիս քաղաքապետարանը տարբերակում չի դնում անպարտաճանաչ եւ պարտաճանաչ հարկ վճարողների միջեւ, ինչը վերջիններիս մոտ անհարմարության զգացում է առաջացնում:

Այ եթե այս ջանքերը ճիշտ ուղղությամբ գործադրվեին…

Մարինա Լեւինա