Հայ նեգաղթյալին, ով դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, արտաքսում է սպառնում, գրում է ամերիկյան «Sun Sentinel»-ը:
Դեյվիդ Վայները մի քանի կերպարներ է ունեցել, այդ թվում` զբաղվել է առանց լիցենզիայի իրավաբանական գործունեությամբ, ներկայացել է որպես ռաբբի, ունեցել է ալբանացի դիվանագետի անձնագիր: 37-ամյա Վայները կարող էր անգամ Հոլիվուդի հիվանդանոցից կրծքանշան ստանալ որպես «բժշկության դոկտոր» կամ «հոգեւոր սպասավոր»:
«Ես նրան կնկարագրեի որպես վերջացած խաբեբա»,-ասել է դետեկտիվ Ջոն Կալաբրոն, որը հետապնդել է Վայներին: Նրան, ի դեպ, կործանել է կեղծ անդորրագիրը: Նա փորձել է անդորրագիր խփել փակված բանակային հաշվի համար, երբ արդեն չլիցենզավորված իրավաբանական պրակտիկայի փորձաշրջանում էր: Այդ խախտումն էլ նրան հինգ տարվա ազատազրկում է արժեցել:
Վայները Հարավային Ֆլորիդայում հայտնվել է Կանադայի Նյուֆաունդլենդ քաղաքից 2001թ-ին, այն բանից հետո, երբ, կանադական իշախանությունների տվյալներով, խաբեությամբ հարկային ծառայությանը զրկել է 324 հազ. դոլարից:
«Այդ երիտասարդը պրոֆեսիոնալ հանցագործ է, եւ կապ չունի, որ երկրում է գտնվում` Ռուսաստանում, Հայաստանում, Կանադայում, թե Միացյալ Նահանգներում: Հուսով եմ, որ սա կլինի վերջինը, որ ես դրա մասին կլսեմ, եթե իհարկե, նա դուրս չգա բանտից եւ կամ արտաքսվելուց հետո այլ անունով չվերադառնա»,-ասել է նա:
Նշենք, որ Վայները տարիներ շարունակ տարբեր անուններով է գործել, այդ թվում` Բագրատ Համբարձումյան, Պեկրատ Վայներ եւ Բագրատ Մոչկարովսկի: Միաժամանակ փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա ամուսնացած է եղել իր առաջին եւ երկրորդ կանանց հետ միաժամանակ: Վայները հայտարարել է, որ հեռացել է Հյաստանից, քանի որ «երկար հետապնդումների» զոհ է դարձել: Նա Նյուֆաունդլենդում հայտնվել է 1998թ-ին, որտեղ նրա քաղաքական ապաստան հայցելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել:





























