ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Լոս Անջելեսի շրջանի Լա Կրեսենտայի բնակիչ Տիգրան Զարգարյանը վիճակախաղով մեկ մլն դոլար է շահել, վիճակախաղի տոմսի համար վճարելով 10 դոլար: Այս մասին գրում է «Glendale News-Press» թերթը:
Տիգրան Զարգարյանը տոմսը գնել է Լա Կրեսենտայի գինու եւ լիկյորի արտադրության «Christie’s Liquor» խանութում:
Քալիֆորնիայի նահանգի Մոդեստո քաղաքում մեկ այլ բնակիչ նույնպես մեկ մլն դոլար է շահել ու կրկին գինու եւ լիկյորի արտադրանքի խանութում:
Յուրաքանչյուր խանութ կստանա 5 հազար դոլարի բոնուս՝ հաղթական տոմսերի վաճառքի համար:





























