Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ Նախագահի 2000 թվականի փետրվարի 7-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին:
Համաձայն հրամանագրի` հանձնաժողովի կազմը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ.
Արարատ ԴԱՆԻԵԼՅԱՆ - ԼՂՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մխիթար ԳՐԻԳՈՐՅԱՆ - ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ
Ալբերտ ԽԱՉԻՅԱՆ - ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ - ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ
Կարո ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ - ԼՂՀ պաշտպանության նախարարության ռազմահայրենասիրական դաստիարակության եւ հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար
Լենստոն ՂՈՒԼՅԱՆ - ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Կարեն ԴԱՆԻԵԼՅԱՆ - ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար):





























