Գլենդելում հային պատկանող օպտիկայի խանութի դուռը կոտրել եւ մոտ 40 հազ. դոլար արժողությամբ արեւապաշտպան ակնոցներ են գողացել, հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Դիտարկման տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը մոտենում «Blue Eyes Optometry» եւ փորձում կոտրել ապակին գրիչ հիշեցնող ինչ- որ բանով: Վերջապես նա պայուսակից հանած գործիքով կոտրում է ապակին եւ մոտ 128 զույգ ակնոց տանում, որոնցից յուրաքանչյուրը կարող էր արաժենալ մինչեւ 2000 դոլար:
«Ինձ համար սա մեծ հարված էր»,-ասել է խանութի սեփակատեր Գոռ Վարդանյանը` նշելով, որ ապահովագրություն չուներ:
Սա արդեն «Blue Eyes Optometry» -ում գողության երկրորդ դեպքն է. 2008-ին գողերը տարել էին ողջ ապրանքը: Վարդանյանը մտածում էր տեղափոխվելու մասին, սակայն այստեղ նա շատ այցելուներ ունի:





























