Սաուդյան Արաբիայում նախորդ շաբաթ սկսել է աշխատել սահմանը հատող կանանց հետեւելու էլեկտրոնային համակարգը: Կնոջ անձնագրի տվյալները գրանցելու ժամանակ, նրա ամուսնու կամ խնամակալի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկվում՝ կնոջ կողմից սահմանը հատելու մասին, եթե նույնիսկ նրանք միասին են ճանապարհորդում:

Ինչպես հաղորդում է SecurityLab-ը, Սաուդյան Արաբիայի օրենքներով, կինն իրավունք չունի ճանապարհորդել առանց ամուսնու թույլտվության: Սահմանը հատելու համար կինը պետք է ամուսնու կամ խնամակալի կողմից տրված «դեղին քարտ» ունենա:

Ինչպես հաղորդում է «Ռիդուսը», նոր համակարգը վրդովվեցրել է նույնիսկ տղամարդկանց, որոնք այդ մասին արտահայտվել են սոցիալական ցանցերում: Նրանք գրում են, որ մնացել է, որ Սաուդյան Արաբիայի կանանց էլեկտրոնային ապարանջան հագցնեն, որոնք կիրառվում են հանցագործներին տեղափոխելիս, կամ GPS-հաղորդիչով միկրոչիպեր ներարկեն կանանց, որպեսզի ամուսինները կարողանան ցանկացած պահի իմանան նրանց գտնվելու վայրը: