Նովոսիբիրսկում Ջոզեֆ անունով կատուն ռեկորդ է սահմանել, առաջ անցնելով ֆրանսիացի իր ցեղակցից: Ջազեֆը կորելուց հետո, Օմսկից հասել է նովոսիբիսկի մոտ գտնվող Կոչենեւո ավան, որպեսզի կրկին հայտնվի տանը, հաղորդում է Utro.ru-ն:
Ընդհանուր առմամբ, կատուն անցել է 700 կմ: Նույնքան տարածություն կտրել է նաեւ մեկ այլ կատու Ֆրանսիայում: Տարբերությունն այն է, որ Ջոզեֆը 700 կմ անցնելու համար ծախսել է 4,5 ամիս, իսկ նրա ֆրանսիացի ցեղակիցը՝ 7 ամիս:
Սակայն Ջոզեֆի արարքը երեւակայությունից դուրս է: Կատուն կորել է հուլիսի կեսին, Օմսկում, որտեղ նրան տարել էր տերը՝ 21-ամյա Սեմյոն Կուրբատովը: Երիտասարդը հյուր էր երեկ հորը, ում տանը եւս կենդանիներ կան: Ջազեֆը վախենալով, դուրս է թռել պատուհանից եւ վերադարձել միայն 4,5 ամիս անց:
Ինչպես հայտնի է, կատուները ռեկորդակիրներ են կողմնորոշվելու առումով: Բանն այն է, որ նրանք անսովոր զգայուն են ունեն Երկրի մագնիսական դաշտի նկատմամբ, ինչը թույլ է տալիս կատուներին փաստացի անսխալ գտնել տան ճանապարհը: Նման եզրակացության են եկել գերմանացի գիտնականները դեռեւս 2007-ին՝ կատուների վրա որոշ փորձարկումների արդյունքում:




























