Չնայած NEWS.am-ի բազմաթիվ անդրադարձներին, Մոսկովյան փողոցի երթեւեկելիությունը Պուշկինի անվան դպրոցի դիմաց գնալով վատանում է։ Այսօր՝ նոյեմբերի 23-ին, տեսախցիկը գրանցել է երկրորդ շարքում միաժամանակ կանգնած 9 ավտոմեքենա։ Ահա դրանց պետհամարանիշերը՝
23 OL 959, 07 OS 077, 28 OO 907, L 3066, 10 SO 006, 053 LU 01, 02 LS 011, 88 DO 881, 30 SL 636։
Այս մեքենաներից ոչ մեկում վարորդ չկար՝ նշանակում է դա նույնիսկ կարճատեւ կանգառ չէր (ինչը ի դեպ, միեւնույն է արգելված է երկրորդ շարքում)։











