ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Իվանովին հավաստիացրել է, որ թուրք-սիրիական սահմանին Patriot զենիթահրթիռային համալիների տեղակայումը բացառապես պաշտպանական նպատակ ունի: Այս մասին իր միկրոբլոգում գրել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն, հաղորդում է РБК-ն:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այսօր՝ նոյեմբերի 23-ին հեռախոսազրույց է կայացել Սերգեյ Լավրովի եւ Անդերս Ֆոգ Ռասմուսների միջեւ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Լավրովը հաստատել է ռուսական կողմի անհանգստությունը՝ թուրք-սիրիական սահմանին լարվածության եւ ռազմական պոտենցիալը մեծացնելու պլանների առնչությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ խնդրելով թուրք-սիրիական սահմանի երկայնքով Patriot հթրիռային համալիրներ տեղակայել: Ռասմուսները վստահեցրել է Թուրքիային, որ դաշնակիցները մանրամասն կքննարկեն Թուրքիայի առաջարկը:





























