Մեծ Բրիտանիայում ջրհեղեղ է սկսվել սելավների եւ ուժեղ քամու հետեւանքով. մեկ մարդ մահացել է Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Սոմերսեթ կոմսության Չու Սթոուք գյուղում:
Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաալիքը, մահացել է տարեց մի տղամարդ, ում մեքենան ջուրը նետել է կամրջի տակ, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ջրհեղեղից ամենից շատ տուժել են Հարավային Ուելսի, Լոնդոնի արվարձանների եւ Շոտլանդիայի որոշ շրջանների բնակիչները: Մեծ Բրիտանիայի տարբեր հատվածներում շուրջ 3 հազար տներ մնացել են առանց էլեկտրամատակարարման:


































