Հյուսիսային Կորեայի լեռներում հսկայական գրություն է հայտնվել՝ ի պատիվ Կիմ Չեն Ընի, որի երկարությունը 560 մետր է:
Այն գտնվում է Ռյանգան նահանգի լեռնային լանջին, Չինաստանի հետ սահմանից ոչ հեռու:
Կորեերենով գրված կարգախոսն ազդարարում է. «Կեցցե ընկեր Կիմ Չեն Ընը, մեր փայլող արեւը»:
Յուրաքանչյուր տառը 5-7 հարկանի շենքի (15-20 մետր) չափսեր ունի:
Հիշեցնենք, որ վերջերս Հյուսիսային Կորեան հրապարակել է Կիմ Չեն Ընի աշխատանքների առաջին հատորը: Օգոստոսին նրա պատկերով փոստային նամականիշներ են հայտնվել, իսկ ավելի ուշ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցներին երիտասարդ Կիմ Չեն Ընի պատկերով կրծքանշաններ են բաժանել:





























