ԱՄՆ-ում հաջորդ տարվանից զվարճանքների գնացք կգործի Հարավային Կլաիֆոռնիայից շարժվելով Լաս Վեգաս: Վագոնները նախատեսում են կահավորել լայն էկրաններով, բացվող բազմոցներով եւ բարերով, գրում է  Fox News-ը:

Նախորդ շաբաթ «Las Vegas Railway Express»-ն այդ նպատակով 100  մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել «Union Pacific Railroad»-ի հետ:

«Գաղափարն այն է, որ մտնելով վագոն` մարդն արդեն  զգում է իրեն Լաս Վեգասում: Ըստ էության, դա գիշերային ակումբ է անիվների վրա», փոխանցում է «Ռադիուսը»:

Հաղորդվում է, որ Ֆուլերթոնից մինչեւ Լաս Վեգասի «Պլազա» հյուրանոց երթուղին դադար չի ունենա: Առաջին ուղեւորներն արդեն կարող են էքսպրեսի ծառայություններից օգտվել հաջորդ տարի ղեկտեմբերին:  Ծրագրվում է, որ տոմսի արժեքը կլինի 99 դոլար: