Դելիի իշխանություններն արգելել են օգտագործել ցանկացած տեսակի պլաստիկե փաթեթավորում, գրում է «The Daily Telegraph»-ը:
«Պլաստիկը բնապահպանական աղետ է: Այդ փաթեթները խափանում են քաղաքի կոյուղին եւ կենսաքայքայման չեն ենթարկվում»,-ավելացրել են քաղաքային պաշտոնյաները:
Դելիում 2009թ-ին արդեն արգելված էին պալաստիկե բարակ տոպրակաները: Սակայն նոր նախաձեռնությունն արգելում է պլաստիկով ցանկացած փաթեթավորում`անգամ ամսագրերի, շնորհավորական բացիկների:
Դելիում, որտեղ 17 մլն մարդ է բնակվում, տարեկան 574 տոննա պլաստիկե թափոն է հավաքվում:





























