Հնդկաստանի իշխանությունները իրենց վրդովմունքն են հայտնել չինական անձնագրերի նոր դիզայնի հետ կապված, որտեղ սահմանային Արունաչալ-Պրադեշի եւ Աքսայչինի շրջանները գտնվում են Չինաստանի կազմում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հնդկաստանի կառավարությունը մտադիր է սեփական անձնագրերի նոր տարբերակը տպագրել, որտեղ այդ նույն շրջանները ներառված կլինեն Հնդկաստանի կազմում:

Սահմանային  երկու շրջանների շուրջ Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ վեճն սկսվել է 1962 թվականին, երբ երկու երկրների միջեւ զինված հակամարտություն էր ծագել:

Նախօրեին Վյետնամի եւ Ֆիլիպինների իշխանությունները եւս դատապարտել են չինական անձնագրերի նոր դիզայնը, որտեղ Հավաչինական ծովում գտնվող վիճելի կղզիները ներկայացված են որպես չինական տարածքներ: