Թուրքիայի Անթալիա քաղաքում ոստիկանության համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալվել են արտասահմանից խաբեությամբ կանանց բերող եւ բռնությամբ մարմնավաճառության դրդող հանցախմբի անդամներն ու պարագլուխը։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ ոստիկանության գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել մարմնավաճառության մեջ ներգրավված 33 կին՝ Ռուսաստանից, Մոլդովայից եւ Վրաստանից։
Հանցախմբի անդամները տարբեր աշխատանքների եւ բարձր վարձատրության խոստումով Թուրքիա են բերել կանանց եւ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ հրաժարվողներին դաժան ծեծի են ենթարկել։
Բերման ենթարկված կանանց մեջ է եղել 32-ամյա ռուս բժշկուհի Նատալիա Տ.-ն, ով պատմել է, թե սկզբում հրաժարվել է զբաղվել մարմնավաճառությամբ, սակայն մեկ շաբաթ սոված պահել են փակ սենյակում, ռեժիմով ծեծել եւ մարմնի վրա ծխախոտ հանգցրել։





























