«Audiophile Audition» առցանց ամսագիրը հոդված է նվիրել «Հայկական ոգի» CD սկավառակին՝ Գերոգի Մինասյանի, Հայկ Սարիկույումջյանի, Գագիկ Մուրադյանի, Արմեն Բադալյանի, «Hesperion XXI» համույթի մասնակցությամբ. դիրիժոր Ժորդի Սավալ:
Ամսագիրը գրում է. «Դուդուկն ինքը գրավիչ սյուժե է, այն Հայաստանի գործիքային ձայների շարքում ամենազգայուններից մեկն է, որն արդեն բացահայտվել է Հոլիվուդում մի քանի տասնամյակ առաջ: Այն ոչխարի կաշվով ֆլեյտա է, որի տեմբրը եւ շնչառության նրբությունը բուրավետ նրբերանգներ են ստեղծում, որոնք ավելի ուշ ներդրել է Դեբյուսին»:
Պարբերականի ներկայացմամբ, CD սկավառակում գտնվող հատուկ գրքում իսպանացի դիրիժոր Ժորդի Սավելը հարգանքի տուրք է մատոցում իր մահացած կնոջը՝ երգչուհի Մոնսերատ Ֆիգերասին, բացատրելով, որ նա «խորը հարազատություն եւ հսկայական հմայք էր զգում հայկական գործիքների, հատկապես դուդուկի եւ քամանչայի նկատմամբ, ինչպես նաեւ հիանում էր մեր հայ երաժիշտ ընկերների յուրահատուկ երաժշտական որակներով»:





























