Ուկրաինական մայրաքաղաքի ամենաթանկ զվարճանքի հաստատություններից մեկից անգամ կանգուն պատ չի մնացել: «Աուրա» ռեստորանի հրդեհի արդյունքում երկու կին աշխատակից է զոհվել :
Էլիտար հաստատությունը, որը, ըստ լուրերի, պատկանում է երգչուհի ԱՆԻ Լորակին, պատրաստվում էին բացել նոյեմբերի 27-ին: Սակայն դրան խանգարել են դիմակով անձինք, ովքեր բենզին են լցրել շենքի վրա եւ հրդեհել:
Ոստիկանությունն արդեն դեպքի վայրում հայտնաբերել է դիմակները, տեղեկացնում է «Liga.net»-ը: Երգչուհու ամուսինը, թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուն հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը, թե հրդեհված օբյեկտը պատկանել է իրեն:





























