Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանն անհրաժեշտ է համարել այս հարթությունում համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, ինչը կարեւոր է նաեւ արտաքին քաղաքական տեսանկյունից:
Երկրի ղեկավարը նշել է, որ անկախ քաղաքական ուժերի ծրագրերում առկա տարբերություններից, ղարաբաղյան հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում` այն համարելով հայոց պետականության ռազմավարական ամենակարեւոր հիմնախնդիրներից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:





























