«Հրապարակը» գրում է, թե օրերս լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանի որդու` Մարաշցի Արթուրի, եւ Երրորդ մասի հայտնի հեղինակություն Լյովիկի ընկերոջ` ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի «ախրանայի» պետի միջեւ:

Լյովիկը հայտնի է «ՏԷՑ-ի կռուգի» պատմությունից: Որոշ տեղեկություններով, վեճին մասնակցել է նաեւ Արշալույս Փայտյանի որդին: Պատճառն «իրար դուր չգալու մոմենտն» է, որը հին պատմություն ունի: Կողմերն այժմ փորձում են ջրի երես չհանել միջադեպը, գտնել «ասող», որը  կհաշտեցնի   բոլորին, որպեսզի բանը չհասնի դիվանբաշուն,  սակայն առայժմ բան դուրս չի գալիս: