«Հրապարակը» գրում է, թե քաղաքաշինության ոլորտի խայտառակ չարաշահումների հետ կապված, մեր տեղեկություններով, առաջիկայում   հանրությանը կներկայացվեն աղաղակող փաստեր՝ ավելի լուրջ, քան Հանրային գրադարանի դեպքն էր:

Ըստ մեր աղբյուրի, ֆինանսների նախարարությունն ավելի քան 14 օբյեկտներում  ստուգումներ է իրականացրել եւ չարաշահումներ, խախտումներ ու թերություններ հայտնաբերել: Դրանք հիմնականում կրթական եւ մշակութային օջախներ են: Հիշեցնենք, որ այս ժամանակահատվածում գերատեսչությունը ղեկավարում  էր ԲՀԿ-ական Վարդան  Վարդանյանը: