ԱՄՆ-ում հետախուզված հանցագործ Ջո Լուիս Սայենսը ձերբակալվել է Մեքսիկայի տարածքում։ Մեքսիկայի դաշնային ոստիկանության ուժերը Սայենսին գտել են Գվադալահարայում։ ԱՄՆ-ի ՀԴԲ-ն Սայենսի գտնվելու մասին տեղեկության համար խոստացել էր 100 հազար դոլար, հաղորդումէ «ՌԻԱ Նովոստին»։
1998 թվականից հետախուզվող Սայենսի ձերբակալությունը հնարավոր է եղել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի հատուկ ծառայությունների համագործակցության շնորհիվ։ Սայենսը մեղադրվում է սպանությունների, դրամաշորթության, ավտոմեքենաների առեւանգման, թմրանյութ պահելու մեջ։ Առաջիկա օրերին Մեքսիկան կարտահանձնի Սայենսին ԱՄՆ-ին։





























