16 մարդ է տուժել ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած կենցաղային գազի պայթյունից։ Նոյեմբերի 23-իի երեկոյան Scores`Gentlemen Club ստրիպտիզ-ակումբում գազի արտահոսք է տեղի ունեցել։ Շենքն ամբողջովին քանդվել է, վնասվել են մերձակա շենքերը, կոտրվել են պատուհանների ապակիները։

Ակումբի աշխատակիցները պատմել են, որ մի քանի օր գազի հոտ են զգացել, սակայն սպասարկող ընկերության մասնագետները անսարքություն չեն գտել։ Պայթյունը տեղի է ունեցել, երբ բոլորը դուրս են եկել փողոց գազի հոտը զգալուց հետո։ Տուժածների մեսը մասը շենքի մոտ հերթապահած ոստիկաններն ու հրշեջներն են, հաղորդում է «Ռիդուսը»։