Երեւանի Բաղրամյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկին հարակից հատվածում  նոյեմբերի 23-ի ուշ երեկոյան տեղի է ուենցել ճանապարհատրանսպորային պատահար՝ հրդեհի բռնկմամբ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Լենդ Կռուզեր» մակնիշի 06 LO7 77, «ՎԱԶ 21112» մակնիշի 27 ՏՕ 162 եւ «Մերսեդես» մակնիշի 34 ՕՏ 686 պետհամարանիշներով ավտոմեքենաները։ Մինչեւ հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայրը հասները «1-03» ծառայության աշխատակիցները ավտոմեքենայից դուրս են բերել 1987թ. ծնված Դ.Կարապետյանին եւ 1987թ. ծնված Գ.Մինասյանին, որոնց տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրանք, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել։