Ռուսական լրատվամիջոցները պարզել են պատճառը, թե ինչու են դատական իշխանություններն այդքան մեղմ վարվում «Օբորոնսերվիսում» խոշոր չափի խարդախության համար կասկածվող Եվգենյա Վասիլեւայի նկատմամբ, որը տնային կալանքի տակ է։
«Ազատ ալիքը» հայտնում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերդյուկովի «կինը» հղի է։ Վասիլեւան եղել է մոսկովյան հիվանդանոցներից մեկի մշտական հսկողության տակ, եւ կնոջն անհրաժեշտ է մշտական բժշկական խնամք։
Վասիլեւայի փաստաբան Օլգա Կոզիրեւան չի հաստատել հղիության մասին լուրերը։
Rusnovosti.ru-ին նա հայտնել է, որ Եվգենյա Վասիլեւան վերջերս վիրահատվել է եւ նա բուժում է անցնում։




























