Հզոր պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Շանսի նահանգի Ցզինչժուն քաղաքի «Ուրախ գառնուկ» ռեստորանում։ 14 մարդ զոհվել է, 50-ը վիրավորվել։ Utro.ru-ն՝ հղում անելով Xinhua գործակալությանը նշում է, որ 17 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նախնական տվյալներով պայթյունի պատճառ է եղել գազի արտահոսքը։