Ավստրիացի սահմանապահները 18 տոննա մաքսանենգ շոկոլադ են առգրավել։ Դեռեւս հայտնի չէ, թե որտեղից է այն գողացվել։
Պարզվել է, որ հանցագործները 33 բեռնարկղ կաթնային շոկոլադ են առեւանգել։ Կեղծելով փաստաթղթերը նրանք փորձել են բեռը տեղափոխել Չեխիա։ Բեռնատարը եղել է Սլովակիայի պետհամարանիշով, հաղորդում է AP-ն։
Նշվում է, որ սա սննդամթերքի մաքսանենգության առաջին դեպքը չէ Ավստրիայում։ Այս տարվա հունիսին կասեցվել էր Հունգարիայի ուղղությամբ 10 տոննա սխտորի մաքսանենգություն։





























