ԱՄՆ Սպիտակ տուն է տարվել ծննդյան տոնածառը: Կանաչ գեղեցկուհուն տոներից մեկ ամիս առաջ են ընտրել, եւ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքը որոշել է, որ դա հենց այն է, ինչ պետք է: «Կարծում եմ, մենք այն վերցնում ենք: Մենք արդեն այսօր կարող ենք նշել տոները»,- ուրախությամբ ասել է Միշել Օբաման` դուստրերի հետ դիմավորելով տոնածառը:
Այդ ծառը Ծննդյան եղեւնիների ազգային ասոցիացիայի նվերն է նախագահական ընտանիքին: Այն խնամքով աճեցվել է Հյուսիսային Կարոլինայի ֆերմերներից մեկի մոտ` հատուկ Սպիտակ տան Երկնագույն սրահի համար:
Los Angeles Times-ը հաղորդում է, որ նոյեմբերի 26-ին Վաշինգտոն կհասնի մյուս եղեւնին` նախատեսված Կապիտոլիումի համար:











