Թաիլանդի «Սիամի պաշտպաններ» հակակառավարական խմբավորման կազմակերպած ցույցը նոյեմբերի 24-ին ավարտվել է ոստիկանների հետ բախումներով։ Իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ։ 135 մարդ տարվել է ոստիկանություն։ Վիրավորվել է վեց քաղաքացիական անձ եւ հինգ ոստիկան։
Բախումը տեղի է ունեցել, երբ ցուցարների մի խումբ փորձել է ճեղքել ոստիկանական շղթան։ Ցույցը Թագավորական հրապարակում շարունակվում է։ Անվտանգությունն ապահովում է մոտ 30 հազար ոստիկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Սիամի պաշտպաններ» ընդդիմադիր խմբավորման նպատակն է վարչապետ Յինգլակ Չինավաի կառավարության տապալումը։ Խմբավորման ղեկավարներ են պաշտոնաթող գեներալներ, որոնք հեղաշրջման կոչ են արել։





























