Կահիրեում նախագահ Մուրսիի հակառակորդների նստադուլն ավարտվել է, առավոտյան արդեն Թահրիրի հրապարակում մարդ չէր մնացել:
Եգիպտոսի բնակիչները «Twitter»-ում գրել են, որ ոստիկանությունը բողոքողներին ստիպել է լքել հրապարակը` նոյեմբերի 24-ի գիշերն արցունքաբեր գազ կիրառելով, գրում է BBC-ին:
Սկզբում նախատեսվում էր, որ ակցիան անժամկետ կլինի: Նրանք երկու ընդհանուր պահանջ էին ներկայացնում` նախագահի հրամանագրի չեղյալ համարում, ըստ որի երկրի ղեկավարի որոշումները չեն կարող վիճարկվել դատարանում եւ Սահմանադրական հանաձնաժողովի ազատ արձակում, գրում է «Գազետան»:
Անկարգությունների ալիքը Եգիպտոսում սկզիբ է առել նոյեմբերի 23-ին: Կահիրեում, Ալեքսանդրիայում, Սուեզում, Պորտ Սաիդաում եւ մի շարք այլ քաղաքներում տուժել է մոտ 100 մարդ:











