Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս Առաջինը երրորդ անգամ է ձախ ազդրի վիրահատության ենթարկվել: 74-ամյա Խուան Կարլոսը վնասվածք էր ստացել Աֆրիկայում որսի ժամանակ:
Վիրահատությունը տեւել է 90 րոպե, արդյունքները գոհացուցիչ են, ասել են թագավորական ընտանիքից: Հայտնի չէ, թե երբ նա դուրս կգրվի հիվանդանոցից, գրում է AFP-ն:
Բոտսվանայում թագավորի որսը լայն քննարկումներ էր առաջացրել երկրի քաղաքական եւ հասարակական շրջանակներում եւ ԶԼՄ-ներում: Միապետը ստիպված էր ներողություն խնդրել իր հպատակներից:




























