Ռուսաստանյան «Արմատական քաղաքականություն» թերթի խմբագիր Բորիս Ստոմախինին ձերբակալել են` ծայրահեղական ուղղվածություն ունեցող հրապարակումների համար:

Հաշմանդամ Ստոմախինը 2006թ-ին արդեն հինգ տարի ստացել էր` չեչեն անջատողականների «Կավկաս ցենտր»  կայքում իր գործունեության համար: Այն ժամանակ դատարանը որոշել էր, որ նա իր բրոշյուրով  նպաստել է Չեչնիայում պատերազմի բռնկմանը:

Նոր գործը հարուցվել է  այս տարվա հուլիսին, տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»: Նրան հեռակա կարգով էր առաջադրվել մեղադրանքը, որից հետո հետախուզում էր հայտարարվել: Նոյեմբերի 20-ին նրան ձերբակալել էին բնակության վայրում, իսկ նոյեմբերի 22 –ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: