Շրի Լանկայի հարավում գտնվող Ռաթնապուր քաղաքի դատարանը ռուսաստանցի զույգին տուգանել է 10 հազար դոլարով՝ վայրի խոլորձի եւ հազվագյուտ այլ ծաղիկների ապօրինի հավաքման համար, որոնք Հարավային Ասիայի կղզի-պետությունում ոչնչացման սպառնալիքի տակ են։

Ռուսները ձերբակալվել  են նախորդ շաբաթ՝ Շրի Լանկայի հարավ-արեւմուտքում գտնվող «Սինհարաջա» ազգային պարկում, գրում է «Ռոսբալտը»։

«Նրանք տուգանվել են 1,19 մլն ռուփիով (9230 դոլար) ծաղիկները պոկելու եւ եւս 20 հազ. ռուփիով (150 դոլար)՝ ձերբակալվելիս դիմադրություն ցույց տալու եւ պարկի ներկայացուցչի ձեռքը կծելու համար», - հայտարարել է դատարանի ներկայացուցիչը։

Ռուս զույգը նաեւ 150 դոլար պետք է վճարի տեղական  թերթի տեսախցիկը փչացնելու համար։