Ռուսաստանի Օրյոլ քաղաքում քրեական գործ է հարուցվել լողավազանում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ 11-ամյա 5-րդ դասարանցու խեղդամահ լինելու առնչությամբ, գրում է vz.ru-ն։
Լողավազանի մոտ եղած ուսուցիչն ու տնօրենի տեղակալն անմիջապես հանել են նրան ջրից, սակայն ջղաձգումների մեջ ընկած տղայի կյանքը փրկել չի հաջողվել։ Երեխան մահացել է դպրոցում։ Քրեական գործը հարուցվել է «պրոֆեսիոնալ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով անզգուշությամբ մահ հասցնելու» հոդվածով։





























