Հայաստանում նախընտրական խոստումները մեծ մասամբ կյանքի չեն կոչվում, հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նոյեմբերի 24-ին կայացած ասուլիսում:

«Ընդդիմությունը նախագահական ընտրություններին հանդես կգա միասնական թեկնածուով, սակայն նրա հաջողության շանսերը մեծ չեն, քանի որ կառավարող ՀՀԿ-ն բավականին կազմակերպված է եւ  ազդեցիկ ռեսուրսներ ունի երկրի քաղաքական  կյանքում»,-նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հակասություններին, ինչպես նաեւ հնարավոր միություններին եւ համաձայնություններին, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ հայկական իրականության մեջ նախընտրական խոստումները, որպես կանոն, իրականություն չեն դառնում: «Դա պարզապես որոշակի քաղաքական տեխնոլոգիա է` ուղղված ժողովրդի վստահությունը շահելուն: Հայաստանում քաղաքական ասպարեզը ոչ այլ ինչ է, քան ինտրիգների հսկայական դաշտ»,-ընդգծեց Շիրինյանը:

Նա քիչ հավանական է համարում սցենարը, ըստ որի Հայաստանի կառավարող կուսակցությունը, հաղթանակի դեպքում վարչապետի պաշտոնը կտա ԲՀԿ առաջնորդին: «Ինչու պետք է նրանք դա անեն: Իշախանությունն ու հողը չեն տալիս, դրանք վերցնում են»,-ավելացրեց քաղաքագետը: