Leica Luxus I հին հազվագյուտ լուսանկարչական սարքը Հոնկոնգի Bonhams աճուրդում վաճառվել է ռեկորդային 604 հազար ֆունտով (960 հազ. դոլարով)։
Վաճառքի գումարն ավելի քան յոթ անգամ գերազանցել է գնահատված արժեքը։ Ավելի քան 80 տարվա լուսանկարչական սարքն ունի 50 մմ-անոց f3.5 Elmar օբյեկտիվ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Leica Luxus I սարքերը նախորդ դարի երեսունականներին արտադրվել են սահմանափակ թվով՝ հատուկ պատվերով։ 1929 -1930թթ. վաճառվել է նմանատիպ 95 սարք։ Սակայն մեր օրեր դրանցից քչերն են հասել, ինչի շնորհիվ դրանք առանձնահատուկ արժեք են ձեռք բերել։




























