Ավանում նոյեմբերի 23-ին բնակելի շենքի 11-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 13-ա ամյա աղջիկը, նախնական տեղեկություններով, ինքնասպանություն է գործել սատանիստական գաղափարների հետ: Այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին, հրավիրած ասուլիսում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյան: Նա նշեց, որ ինքնասպանությունների քանակը ապհովված է նաեւ ինչ-որ չափի հոգեբանական անտարբեությամբ:
«Բացի բնականոն ընթացքից, որոնք կարող են բերել այս դժբախտ վիճակի կան նաեւ կողմնակի վիճակներ, օրինակ, Հայաստանում ակտիվացած էմոյական եւ սատանիստական շարժումները: Խոսքը հիմնականում վերբերում է 13-14 տարեկան երխաներին»,- նշեց Միհրդատ Մադաթյանը: Հոգեբանի խոսքով ծնողները երեխաներին նկատողություն անելով, որ ստանիստական կայքեր չմտնեն խնդիր չեն լուծի: Ավելի շատ նպատակահարմար է ընկերանալը եւ ընկերության միջոցով խնդիրներ լուծելը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ ծնողները երեխաների հետ ընկերություն չեն անում: Այնինչ կրոնական կազմակերպությունների ուշադրությունը լրացնում է այդ բացը: Արդյունքում, ովքեր այդ ամենը չեն ստանում ընտանիքց եւ ծնողից ձգտում են կրոնական կազմակերպությունների կողմը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ավելացրեց, որ ինքնասպանություն գործողների թվում աշխարհում առաջին տեղում երաժիշտներն են, երկորդ տեղում՝ բուժքույրերը, երրոդում՝ ատամնաբուժները, չորրոդում՝ ֆինասիստները, իսկ հինգում՝ հոգեբուժները, վեցում՝ գրադարանավնները եւ յոթում՝ առեւտրակնները:«Մարդիկ են, որոնք ունեն կարիերայի, ճանաչման մեծ ձգտում եւ, եթե այդ բանը իրենց մոտ չի իրականանում՝ հասկանում են, որ իրենց սովորածը անիմաստ է դարձել: Իսկ երիտասարդների մոտ «ռոմեոները», եթե սերը կորցնում են՝ մեծ մասը ինքնասպան են լինում, «դոն ժուանները» թքած ունեն, քանի որ օրը տասը անգամ սիրահարվում եւ հիասթափվում են, «կազանովաների» մի զգալի մասը հույս ունի, որ կյանքում դեռ մի քանի անգամ «կուսումնասիրվի»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























