Կանադացի գիտնականները հերքում են Լուսնի ազդեցությունը մարդկանց վրա, մինչդեռ հոգեբուժական հիվանդանոցների աշխատակիցները հակառակն են պնդում։
Կանադական Քվեբեկ նահանգում Լավալի համալսարանի հոգեբանների կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ լուսնային ցիկլը չի ազդում մարդու հոգեվիճակի վրա։ Հոգեբաններն ուսումնասիրել են վերջին երեք տարում հիվանդանոց ընկած 771 հիվանդի, հատկապես նրանց, ովքեր հոգեբանական բնույթի խնդիրներ են ունեցել։ Պարզվել է, շեղումների առաջացումը Լուսնի փուլի հետ կապված չէ՝ լինի դա լիալուսին, թե նորալուսին։
Սակայն բուժանձնակազմն այլ կարծիքի է. բուժքույրերի 80 եւ բժիշկների 60 տոկոսը պնդում է, որ լիալուսնի ժամանակ նյարդահոգեբանական խանգարմամբ ավելի շատ հիվանդներ են դիմում, քան այլ օրերի։
Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են General Hospital Psychiatry ամսագրում։





























