Մեծ Բրիտանիայում ջրհեղեղներն ավերել են Մեծ Արեւմտյան ջրանցքը: Օդերեւութաբանները սակայն նոր տեղատարափ տեղումներ են կանխատեսում:
Ամբարտակի 30-մետրանոց հատվածի ողողումից հետո Հելբերտոն քաղաքի 20 ընտանիք ստիպված է եղեկ լքել տները, հաղորդում է Daily Mail-ը: Բնակիչները տարերքից ապաստան են գտել քաղաքապետարանի շենքում, իսկ ճանապարհներն ու երկաթուղաին դադարել են գործել:
Իրավիճակը կարգավորելու համար արհեստական ամբարտակներ են կառուցել, թույլ չտալով ջրանցքից ջրի հոսքը, տեղեկացնում է NEWSru.com-ը:
Ինչպես տեղեկացվել էր, Մեծ Բրիտանիայում ջրհեղեղի արդյունքում մեկ մարդ է զոհվել: Հեղեղը քշել-տարել էր տարեց մարդուն իր մեքենայով:











