Գիտնակաները հայտնաբերել են «Միայնակ Ջորջ» մականունով կրիայի հարզատներին: Միայնակ Ջորջը սատկել էր հուլիսին  եւ համարվում էր աբինգդոնյան փղատիպ կրիայի ենթատեսակի վերջին ներկայացուցիչը:

Գալապագոսյան ազգային այգու հայտարարության մեջ նշվում է, որ Գալապագոսյան կղզիներում առնվազն 17  կրիա է ապրում, որոնք գենետիկ ընդհանրություն ունեն Ջորջի հետ, տեղեկացնում է  բրիտանական «The Telegraph»-ը:

Նման եզրահանգման են եկել Եյլի համալսարանի մասնագետները, որոնք հայտնաբերել են ինը էգ, երեք արու եւ հինգ ձագ կրիաների, որոնք գենետիկ  կառուցվածքով նման են Միայնակ Ջորջին, որին  1972թ-ին գտել էին Պինթա կղզուց:

Հսկա կրիաները կարող են կշռել մինչեւ  400 կգ եւ ունենալ 1,8 մ երկարության: