Բրիտանացի կոդազերծողները չեն կարողացել կոդազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների նամակը, որը վերջերս իր բուխարիում գտել է Սուրեյ կոմսության բնակիչը։ Փոքրիկ տուփում գտնված նամակն ամրացված է եղել սատկած աղավնու ոտքին, որը, ամենայն հավանականությամբ, 1940թ. խեղդվել է ծխնելույզում՝ նամակը հասցեատիրոջը հասցնելիս։

Մասնագետները եզրակացնում են, որ այն սոսկ նամակագիրներին հայտնի լեզվով է գրվել կամ որոշակի գործողությանն առնչվող պայմանական բառերից է կազմված։

Նամակը հրապարակել են համացանցում. հնարավոր է,  այն ժամանակվա դեպքերից տեղյակ անձինք գտնվեն, գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Նամակում 27 համակցումներ են։ Միակ բանը, որ հաջողվել է բացահայտել, Sjt համակցումն է, որը նշանակում է  «սերժանտ»։